Նորվեգիայում հանցագործությունների աճը կապում են երկրում մեծ թվով ներգաղթյալների առկայությամբ: Մեկ տարվա ընթացքում պետք է արտաքսվի ավելի քան 7000 մարդ: Այս մասին գրել է Dagsavisen պարբերականը:
Նորվեգիան ակտիվորեն իրականացնում է ներգաղթյալներին արտաքսելու կառավարական ծրագիրը, համաձայն որի երկրից արտաքսվում են հանցագործություն կատարած կամ նախկինում արտաքսված, սակայն անօրինական վերադարձած անձինք:
Պարբերականի տվյալներով՝ սեպտեմբերին արտաքսվել է 763 մարդ, հոկտեմբերին՝ 824: Դա ամենամեծ ցուցանիշն է ոստիկանության այն ստորաբաժանման պատմության ընթացքում, որը պատասխանատու է ներգաղթյալների հետ աշխատանքի համար: Արտաքսվածների մեծամասնությունն ուղարկվել է Նիգերիա և Աֆղանստան:
«Կարծես թե, մենք մոտենում ենք այն նպատակին, որը դրվել է մեր առաջ այս տարի»,- հայտարարել է ներգաղթյալների հետ աշխատանքի գծով ոստիկանության բաժնի պետ Քրիստին Քվիգնեն:
Ոստիկանության պետի կարծիքով`արտաքսվածների թվի աճը և երկրում հանցագործության նվազումը փոխկապակցված են: