Ֆրանսիայում գործազրկությունը նոյեմբերին հասել է նոր ռեկորդային մակարդակի: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:

 

Գործազուրկների թիվը նոյեմբերին ավելացել է 27,400-ով' մինչև 3,488,300 մարդ: Այսպիսով' այդ ցուցանիշը աճել է 5.8% -ով նախորդ տարվա համեմատ:

 

Ֆրանսիայի տնտեսությունը ցույց է տալիս շատ ցածր աճ: Այս տարվա երրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն աճել է ընդամենը 0.3% -ով: