Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ՝ Եվրոպայի հարցերով ներկայացուցիչ Դևիդ Լիդինգտոնը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Պիեր Անդրյուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրառում է կատարվել Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպանության «Թվիթերի» միկրոբլոգում:
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: