Իրանն ու Հայաստանը համաձայնագիր են կնքել հայկական տարածքում հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է արել Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը:

 

«Ստորագրվել է համաձանագիր' Հայաստանում հիդրոէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ, և այդ երկրում իրանական կազմակերպությունները շուտով կսկսեն աշխատանքները»,- հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարը:

 

Նա կարևորել է ջրային ռեսուրսների օգտագործումը: Համիդ Չիտչիանը խոսել է նաև տարբեր երկրներում իրանական կազմակերպությունների ծավալած ակտիվ գործունեության մասին: