Քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

 

Ըստ քաղաքացի Փառանձեմ Գ.-ի հաղորդման' ՀՀ ոստիկանության քննիչը 2013թ. նոյեմբերին իր վարույթում գտնվող ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով' ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից Նատալիա Շ.-ի առաջարկով վերջինիս ընկերուհու հետ սեռական հարաբերություն ունենալու դիմաց, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և որպես փոխադարձ ծառայություն' Նատալիա Շ.-ի մասնակցությամբ վթարի իրական հանգամանքները խեղաթյուրելով' թաքցրել է իրավախախտմանը նրա մասնակցության հանգամանքը:

 

Կատարվում է նախաքննություն: