Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ղեկավար Իգոր Պլոտնիցկին մենամարտի Է կանչել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է պաշտոնական կայքում հրապարակված այն բաց նամակում, որը ԼԺՀ-ի ղեկավարը հղել Է Պյոտր Պորոշենկոյին:
«Եկեք մենամարտենք (սլավոնների հին առաջնորդների եւ կազակների փառապանծ ատամանների օրինակով). ով հաղթի, նա Էլ հակառակ կողմին կթելադրի իր պայմանները»,- գրել Է Իգոր Պլոտնիցկին՝ պատասխանելով գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահի արած այն հայտարարությանը, թե ինքը սոսկ խաղաղություն Է ցանկանում, բայց պետք Է «քննարկի ամենավատ սցենարները»:
Պայմանների թվում Պլոտնիցկին առաջադրել Է «մարտական բոլոր գործողությունների անհապաղ դադարեցումը, Ուկրաինայի բոլոր օրինական, կիսաօրինական, հարօրինական եւ անօրինական զինված կազմավորումների դուրսբերումը Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի վարչական սահմաններից, հաշտության պայմանագրի կնքման շուրջը շուտափույթ բանակցություններ սկսելը մի կողմից Ուկրաինայի եւ մյուս կողմից Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաեւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջեւ»:
Մենամարտի ազնվությունը, ԼԺՀ-ի ղեկավարի կարծիքով՝ պետք Է ապահովի տասը մարտավկա-դիտորդների եւ զանգվածային լրատվամիջոցների տասը ներկայացուցիչների ներկայությունը յուրաքանչյուր կողմից:
«Մենամարտի վայրի եւ զենքի ընտրությունը թողնում եմ Ձեզ»,- ասված Է Պլոտնիցկու՝ Պորոշենկոյին հղված նամակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: