ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացո ւյցների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ Սարգիս Հայրապետյանը' հանցագործությամբ տուժողի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը նվազեցնելու համար դեպքին առնչվող զինծառայողներից մեկից պահանջել է 150.000 ՀՀ դրամ։

 

 

Ապացույցների համակցության հիման վրա կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով Սարգիս Հայրապետյանը ձերբակալվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: