ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 20-ին' ժամը 02.59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Սուիթ Վեյ» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի 13UO964 (վարորդ՝ Է. Շ., ծնված 1963թ.) և «Օպել» մակնիշի 14PP914 պետհամարանիշներով (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1991թ.) ավտոմեքենաները, իսկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Է.Շ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ. Հ.-ը (ծնված 1962թ.) և Լ. Ա.-ը (ծնվ. 1961թ.)՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հսկողություն՝ մինչ գազի բալոնի դատարկվելը: