Բելգիայի իշխանությունները հաստատել են, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 198 մարդ, 34 մարդ զոհվել է: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը»:

 

 

Այսպես, բելգիական մայրաքաղաքի մետրոյում, քաղաքապետարանի տվյալներով, զոհվել է 20 մարդ, 106-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, հրշեջների տեղեկություններով, 14 մարդ է զոհվել, իսկ 92-ը՝ վիրավորվել են Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

 

 

Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս գրեթե 200-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ:

 

 

Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: