Դամասկոսի ալ Կալլասա շրջանում, որը գտնվում է ալ Համիդիե շուկայի մերձակայքում, նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 19 վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, 5 կգ կշռող պայթուցիկ սարքավորումը տեղադրվել է ավտոբուսի առաջնամասում: Պայթյունի հետևանքով ավտոբուսի առաջնային հատվածն ամբողջովին ավերվել է, նյութական վնասներ են կրել մոտակայքում գտնվող շինություններն ու մեքենաները:

 

Ավտոբուսի սրահի կենտրոնական հատվածում հայտնաբերվել է երկրորդ պայթուցիկ սարքավորումը, բարեբախտաբար, այն վնասազերծվել է:

 

Ահաբեկչության պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները: «Daily Star» թերթի տեղեկացմամբ' սաուդցի մահապարտ-ահաբեկչին հաջողվել է մտնել ավտոբուս և ինքնահրկիզվել:

 

Հալեպում Սեյֆ ադ Դաուլա թաղամասում հրթիռակոծության հետևանքով 9 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

 

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել 200 հազարի: