Դամասկոսում փետրվարի 27-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ երեխա և վիրավորվել են 20 քաղաքացիներ, այդ թվում՝ կանայք: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունից տեղկացրել են, որ պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի կենտրոնական Կասաա շրջանում՝ ֆրանսիական հիվա նդանոցի մերձակայքում: Բացի մարդկային վնասներից, նյութական խոշոր վնասներ են կրել հիվանդանոցը և մոտակայքում կայանաված մոտ 10-ը մեքենաներ:

 

Բացի այդ մեկ այլ ռումբ ընկել է Հարասթա շրջանի ոստիկանության հիվանդանոցի մերձակայքում, ինչի հետևանքով 6 քաղաքացիներ են վիրավորվել:

 

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Դամասկոսի գյուղերում 20-ից ավելի զինյալներ են սպանվել: Նրանք փորձել են մուտք գործել Արևելյան Ղուտայի և Կալամուն շրջանի միջև գտնվող ճանապարհով: Զինյալները ծանր կորուստներ են կրել Դամասկոսի Յաբրուդ քաղաքում, որտեղ սպանվածների թվում է եղել նաև նրանց ղեկավարը:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, այդ թվում' զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: