ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին:

 

Գլխավոր դատախազը հաշվի առնելով, որ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողների իրավահաջորդներից յուրաքանչյուրը մտահոգված է իր հարազատի մահվան բացահայտման հանգամանքներով, և կարևորելով այն փաստը, որ յուրաքանչյուր մարդու կյանքն ինքնին առանձին արժեք է, զոհերի հարազատների ներկայությամբ ՀՀ գլխավոր դատախազության «Հատկապես կարևոր գործերով քննության վարչությանը» հանձնարարել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովվելու համար, ցուցում տալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նշված քրեական գործից մահվան յուրաքանչյուր դեպքով առանձին վարույթներ անջատելու մասին:

 

«Տուժողների իրավահաջորդները օրենքով թույլատրելի սահմաններում ներգրավված կլինեն նախաքնության գործընթացում և հնարավորություն կունենան լիարժեքորեն իրացնել տուժողի իրավահաջորդի իրենց իրավունքները»,-հանդիպման ընթացքում զոհերի հարազատներին վստահեցրել է Գլխավոր դատախազը: