Ռուսաստանը հերթական հումանիտար օգնությունը կուղարկի Ուկրաինայի արևելք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վլադիմիր Ստեփա նովը:

 

«Հաջորդ հումանիտար օգնության շարասյունը Ուկրաինայի արևելք կհասցնի շինանյութեր, որոնք անհրաժեշտ են փլված ենթակառուցվածքների վերականգման համար, էներգամատակարարման համակարգեր, ինչպես նաև առաջին անհաժեշտության պարագաներ և սննդամթերք»,- ասել է նա:

 

Նոյեմբերի 16-ին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության 70 ավտոմեքենաներ Դոնեցկ և Լուգանսկ են հասցրել 450 տոննա հումանիտար օգնություն: Բեռի հիմնական մասը կազմել են շինանյութերը և վառելիքը:

 

Օգոստոսի 23-ից մինչև նոյեմբերի 16-ը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության 7 ավտոշարասյուներով Դոնեցկ և Լուգանսկ է հասցվել 8000 տոննա հումանիտար օգնություն՝ սնդամթերք, ջուր, սպիտակեղեն, էլեկտրակայաններ, ջրի ֆիլտրման կայաններ, դեղորայք և վառելիք: