Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի, Ստեփանավանի, Թումանյանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում նոյեմբերի 22-ին' ժամը 18:00-ի դրությամբ, տեղում է ձյուն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: