ՀՀ տարածքում նոյեմբերի 17-ի ժամը 09.30-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի տարածք), Արագածոտնի մարզի Արագած գյուղում տեղում է ձյուն:

 

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում' ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միկրոավտոբուսների, ամենագնացների համար, իսկ թեթև մարդատար ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: