Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հուսով Է, որ Եվրասիական տնտեսական միությունը, որը գործարկվելու Է 2015 թվականի հունվարին կընդլայնվի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք տեսնում ենք՝ մյուս պետություններն ինչ հետաքրքրություն են դրսեւորում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ: Եվ ես փստահ եմ, որ այն կընդլայնվի ու կամրապնդվի»,- ասել Է նա Ղազախստանի մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Կաբիբուլլա Ջակուպովի հետ Աստանայում կայացած հանդիպմանը:
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն այն կարծիքին Է, որ ԵՏՄ-ի ստեղծումը կարեւոր Է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ համաշխարհային քաղաքականության տեսանկյունից: «Փաստորեն դա համարժեք պատասխան Է արդի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, համաշխարհային տնտեսության ցնցումներին»,- ասել Է նա Նարիշկինի հետ հանդիպմանը:
Պետդումայի խոսնակը հավելել Է, որ Ղազախստանը, Ռուսաստանը եւ Բելառուսը եվրասիական ինտեգրացման լոկոմոտիվն են:
«Նոր Էջ Է բացվում: Հունվարի 1-ից մենք կապրենք արդեն Եվրասիական տնտեսական միությունում: Դա արդի համաշխարհային կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկն Է»,- ընդգծել Է Նարիշկինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: