Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հեռանկարում կարող Է միասնական արժույթ ունենալ, օգոստոսի 4-ի համարում հաղորդել Է
«Ռոսիյսկայա գազետան»:

 

Ինչպես հրատարակությանը պատմել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Բեմբյա Խուլխաչիեւը, այդ մարմինը ձեռնամուխ Է լինում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի ազգային արժույթների օգտագործման ընդլայնմանը, սկսված Է միասնական վճարային համակարգի ստեղծման աշխատանքը, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

 

Այդ խնդիրների հաջող կատարման դեպքում կարող Է բարձրացվել միասնական արժույթի անցնելու հարցը Խուլխաչիեւի խոսքով՝ այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ձգտում Է Միասնական տնտեսական տարածության անդամ երկրների միջեւ հաշվարկներում օգտագործելու բացառապես նրանց ազգային արժույթները: Իսկ առայժմ հաշվարկներն իրականացվում են 50 տոկոսով ռուբլով, 40 տոկոսով ամերիկյան դոլարով, 8 – 9 տոկոսով եվրոյով, իսկ մյուս արժույթներին բաժին Է ընկնում շուրջ 1 տոկոս, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: