ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներում այսօր սկսվել են խորհրդարանական լսումները՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:

 

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով՝ կառավարության կողմից ստեղծված 22 աշխատանքային խմբերի ղեկավարները ներկա են լսումներին և նրանք կարող են հարցերն ուղղել ըստ անհրաժետության:

 

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է ապրանքների, ծառայություների և աշխատուժի ազատ տեղաշարժ: Էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտների համաձայնեցված քաղաքական վարում:

 

Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ ԵՏՄ հիմնական նպատակն է անդամ պետությունների կայուն համագործակցությունը, միասական շուկայի ձևավորումը և միջազգայի շուկայում անդամ պետությունների մրցունակության բարձրացումը:

 

«Պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից և 32 հավելվածներից: Բուն պայմանագրում ներառված են նպատակներն ու խնդիրները, գործունեության շրջանակները, ինչպես նաև ԵՏՄ մարմինների լիազորությունները, գործունեության կարգը»,- ասաց նա և հավելեց, որ ԵՏՄ մարմիներն են հանդիսանում ԵՏՄ բարձրագույն խորհուրդը, միջկառավարման խորհուրդը և ԵՏՄ հանձնաժողովն ու դատարանը:

 

Սուրեն Կարայանը նշեց նաև, որ քանի որ ՀՀ-ն ԵՏՄ-ի հետ չունի միասնական սահման, այդ իսկ պատճառով նախատեսված է տարանցիկ փոխադրման հարցերը կարգավորող համաձայնագիր:

 

Խոսելով համաձայնագրին միանալու ֆինանսական պարտավորությունների մասին, Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ սկսած 2016թ-ից ՀՀ-ն ԵՏՄ բյուջեում պետք է կատարի իր մասնաբաժինը:

 

«Այսինքն՝ ՀՀ-ն անդամավճար է կազմելու, որը կազմում է այն տոկոսադրույքը, որը կստանանք միասնական մաքսատուրքերից, այսինքն՝ 2016թ-ի հունվարի մեկից, ՀՀ-ն 1/13-րդ մասը կվճարի»,- նշեց նա: Ինչ վերաբերում է, թե ինչ ֆինանսական ռեսուրսներ ենք մենք ստանալու, Կարայանը նշեց. «ԵՏՄ խորհրդի կողմից հաստատված է այն, թե ինչպես են բաշխվելու մաքսատուրքերը ԵՏՄ անդամ պետություններին, ՀՀ-ի մասով հաշարկված է և համաձայնագրով ամրագրված է, որ ՀՀ-ն ԵՏՄ տարածք ներմուծված երրորդ երկրների կողմից ապրանքների գանձվող մաքսատուրքերից, ՀՀ-ի մասնաբաժինը կկազմի 1/13%, այսինքն, երբ համաձայանգիրն ուժի մեջ կմտնի, հունվար ամսից, ՀՀ մաքսատուքերը կհաշվարկավեն ԵՏՄ ամբողջական մաքսատուրքերից»,- ասաց նա: