Աֆղանստանում կինը «Թալիբան» շարժման առնվազն 25 գրոհայինի է գնդակահարել, ովքեր սպանել են նրա որդուն: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ները:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կնոջ որդին ծառայում էր ոստիկանությունում և անցակետերից մեկում սպանվել է մոր աչքի առաջ:
Դրանից հետո կինն իր դստեր և հարսի հետ հավաքել է անցակետում գտնվող զենքերը և հրաձգության մեջ մտել թալիբների հետ:
Յոթ ժամ տևած փոխհրաձգության արդյունքում 25 գրոհային է սպանվել, ևս 5-ը վիրավորվել է:
Երկրի ՆԳՆ ներկայացուցչի հաղորդմամբ՝ կնոջ արարքը «Թալիբան» շարժման դեմ հասարակական խռովության խորհրդանիշ է դարձել: