ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի բնակիչներից մեկը նապաստակ որսալիս սպանել է իր որդուն: Երեխան ինը տարեկան էր, և սպանությունը տեղի էր ունեցել պատահաբար՝ գրում է Metro- ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին՝ Գոհաբանության օրը: Բրայան Ֆրանկլին Ուիլյամսը գնացել է որս որդու՝ Քոլթոնի հետ:
Երեխան մահացել է հրազենային վնասվածքից, երբ հայրը փորձել է նապաստակին կրակել:
Նշվում է, որ Ուիլյամսի դեմ տղայի մահից հետո ոստիկանությունը որևէ մեղադրանք չի ներկայացրել: