Յակուտիայում որսի ժամանակ սպանվել է Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության Մոսկվայի վարչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Ազարովը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

 

Ազարովը Յակուտիա է ժամանել մասնավոր այցով: Ուլախան-Ան գյուղից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Խարըյալախ-Յուրյախ տեղանքում նոյեմբերի 5-ին որսի ժամանակ տեղի է ունեցել դժբախտ պատահար:

 

Ազարովի ընկերը՝ «МСИТИ- Девелопмент» շինարարական ընկերության ղեկավար Արմեն Զաքարյանը, պատահաբար կրակել է ավտոմեքենայի սրահում, որտեղ գտնվել է Նիկոլայ Ազարովը: Ստացած վնասվածքներից Ազարովը տեղում մահացել է:

 

Զաքարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Քննիչները պարզում են դեպքի հանգամանքները:

 

Ավելի ուշ, Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության մայրաքաղաքային վարչությունում հաստատել են Նիկոլայ Ազարովի մահվան մասին տեղեկությունը: