Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆերմոնտ քաղաքում հետաքննվում է այն դեպքը, երբ հայրը պատահաբար սպանել է իր 10 –ամյա որդուն՝ զենքը մաքրելու ժամանակ:

Ոչ մի մեղադրանք չի ներկայացվել 34-ամյա Քրիստոֆեր Ստեյնլեյնի դեմ, ով զենքը մաքրելիս սպանել է տղային, երբ վերջինս նստած էր հեռուստացույցի առջև:

Ոստիկանությունը մտադիր է շարունակել հետաքննությունը: