Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար Իլյաս Իսմայիլովի որդին՝ Իթիմաթ Իսմայիլովը, ով խոշոր գործարար էր:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանցի գործարարը զինված հարձակման է ենթարկվել Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ֆլորյա թաղամասում գտնվող իր գրասենյակում:
Իթիմաթ Իսմայիլովի սպանության մեջ կասկածվում է ադրբեջանցի նախկին ոստիկանապետ Գյոզալ Դամիրովը, ով ներկայումս նույնպես գործարար է:
Որպես սպանության պատճառ նշվում է Գյոզալ Դամիրովի և սպանվածի միջև եղած լուրջ վեճը:
Սպանության գլխավոր կասկածյալ Դամիրովը 1990-ականներին եղել է Ադրբեջանի ոստիկանապետ և ըստ տեղեկությունների՝ այդ երկրում սառնարանների խոշոր գործարան ունի: