Մոտ 150 սիրիացի փախստական հացադուլ է սկսել Հունաստանի խորհրդարանի դիմաց: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Ցուցարարները պահանջում են Աթենքից իրենց ժամանակավոր կացարաններ և աշխատանք տրամադրել:
Ողջ շաբաթվա ընթացքում նրանք հավաքվել են Սինտագմա հրապարակում և բողոքել իրենց ընդունող երկրի տրամադրած վատ կենսապայմաններից:
Դժգոհության առանցքային կետը՝ նրանց վարձակալած բնակարանների վարձավճարների բարձր լինելն է:
Մի քանի տասնյակ ցուցարար իր բերանը փակել է կպչուն ժապավենով: