Այսօր՝ նոյեմբերի 20-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել ԿԸՀ-ի դիմաց: Պարույր Հայրիկյանը ասաց, որ իրենք նախատեսում են ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից բացասական պատասխան են տվել։
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ քաղաքացիները սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իրավունք ունեն. «Դա մեզ սահմանադրությամբ տրված է, սակայն ոչ թե անհատապես որևէ մեկին, այլ 2000 հոգու, որոնց պետք է ի մի բերել և փաստաթղթավորված ներկայացնել: Իսկ դրա համար իրենք պետք է տրամադրեն այն ձևաթուղթը, որի վրա պետք է հավաքվի: Մինչև երեկ մեզ չեն տրամադրել: Ասում են՝ սահմանադրությամբ այդպիսի իրավունք նախատեսված չէ, որը խայտառակություն է: Ասում են՝ այդպիսի նախաձեռնող ինստիտուտ չկա»,- ասաց Հայրիկյանը՝ ասելով, որ իր պահանջում է, որպեսզի հնարավորություն տրվի հանդես գալ սահմանադրության փոփոխություններով:
Նա նշեց, որ մինչև երեկ իրենց չեն տրամադրել ձևաթուղթ: