Մի շարք ամերիկացի կոնգրեսականներ և սենատորներ դեմ են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկարաձգմանը և կոչ են անում նոր պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
«Այժմ ավելի քան երբևէ կարևոր է, որ Կոնգրեսը պատժամիջոցներ սահմանի, որոնք Իրանում մոլլաներին ընտրություն չեն թողնի, բացի իրենց անօրինական միջուկային զենքի ապամոնտաժումից»,- ասվում է հաղորդագրությունում, որը տարածել է հանրապետական սենատոր Մարկ Քըրքը՝ Վիեննայում միջնորդ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներ և Գերմանիա) և Իրանի միջև բանակցությունների արդյունքներով։
Քըրքը հավելել է, որ «Կոնգրեսն այլևս ժամանակ չի հատկացնի Իրանին՝ ատոմային ռումբ պատրաստելու համար»։
Սենատորներ Ջոն ՄքՔեյնը, Լինդսի Գրեհեմը և Քելի Այոթը նույնպես կողմ են Իրանի դեմ պատժամիջոցների խստացմանը բանակցությունների շարունակության ընթացքում՝ ընդգծելով, որ «ցանկացած համաձայնություն Իրանի հետ պետք է ուղարկվի Կոնգրես՝ հաստատման համար»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի օրը Վիեննայում անցկացրած բանակցությունների արդյունքում «վեցնյակը» և Իրանը որոշել են երկարաձգել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը մինչև 2015 թ.-ի հունիսի վերջ:
Դիտվել է 60 անգամ: