Ուկրաինայում կարելի Է Ամանորը 10 հազար դոլարով նշել «Մեժիգորիեում»՝ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Վեստի» ինտերնետ-հրատարակությունը:
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ Ուկրաինայի՝ երեկույթների կազմակերպման գործակալություններում պնդում են, որ գոյություն ունի Ուկրաինայի նախկին ղեկավարների նստավայրերում տոնական միջոցառումների անցկացման պահանջարկ:
Հրատարակությանը նաեւ հաջողվել Է պարզել, որ Նոր տարին կարելի նշել նաեւ այն ուղղաթիռային հարթակում, որը նույնպես գտնվում Է Յանուկովիչի նստավայրի տարածքում: «Բայց գինը կլինի 20 հազար դոլարից ոչ պակաս: Եթե հարկավոր լինի, ուղղաթիռից Էլ կարելի կլինի Ձմեռ պապին իջեցնել»,- ասել Է գործակալության կառավարիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: