Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը կպահպանվի առաջիկա տարիների ընթացքում: Այս մասին հայտնել է RT-ն' վկայակոչելով բրիտանական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի համակարգող Մարկ Ռոուլիին:

 

Նա նշել է, որ հիմնական սպառնալիքն Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումն է, որը համակիրներ է ձեռք բերում նաև Մեծ Բրիտանիայում:

 

«Անգամ եթե առաջիկա տարիներին ինչ-որ հրաշքով հաջողվի չեզոքացնել այդ սարսափները, որոնք տեղի են ունենում Սիրիայում և Իրաքում, դրանք միևնույնն է, գործում են նաև այլ վայրերում՝ Աֆրիկյան երկրներում ու այլ տարածաշրջաններում: Այնտեղ իրավիճակը ծանր է՝ ահաբեկչության սպառնալիք կա, որը կարող է հասնել Եվրոպա: Ես կարծում եմ, որ շատ հավանական է այդ սպառնալիքը կպահպանվի մի քանի տարի»,- ասել է Ռոուլին: