Որոշ ժամանակ առաջ փաստաբան Մուշեղ Շուշանյանը մամլո ասուլիս հրավիրեց` հրապարակելով բավականին ուշագրավ մի պատմություն:

 

Պատմությանն անդրադարձել էր «iLur.am»-ը: Չխորանալով հանգամանքների մեջ` փաստենք, որ խոսքը քաղաքացուն բանկի միջոցով կողոպտելու և նրա սեփականությունը ձեռքից խլելու մասին է:

 

Քաղաքացի Սարգիս Պետրոսյանի մորեղբոր որդին՝ Բարեղամ Պետրոսյանը, «Առէկսիմբանկից » վարկ է վերցրել և գրավադրել անշարժ գույք (3 հարկանի սեփական տուն Նորքում), և չկարողանակալով մարել պարտականությունները` սեփականության իրավունքները փոխանցվել են բանկին: Այնուհետեւ բանկը Բարեղամ Պետրոսյանի բարեկամուհու՝ Անահիտ Ստեփանյանի հետ կնքել է առուվաճառքի պայմանագի՝ 1 տարի 20 օր ժամկետով: Պայմանագրի համաձայն՝ Անահիտ Ստեփանյանը պետք է այդ ժամանակահատվածում վճարեր 86 մլն դրամ, սակայն բանկը, չսպասելով պայամանգրի ժամկետի ավարտին, ոմն Արթուր Ղարիբյանի հետ, ով ԱԱԾ նախկին աշխատակից է, կնքում է պայմանագիր, և Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի որոշմամբ՝ սեփականության իրավունքը հանձնվում է Արթուր Ղարիբյանին՝ այն պարագայում, երբ գումարի մեծ մասը Անահիտ Ստեփանյանը արդեն իսկ մարած է լինում: Կահույքի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 80 մլն դրամ:

 

Սեփական տունը գնելով 86 մլն դրամով՝ Արթուր Ղարիբյանը այն 380.000 ԱՄՆ դոլարով վաճառում է 1in.am-ի խմբագիր Արման Բաբաջանյանին:

 

Այնուհետև Սարգիս Պետրոսյանը դիմում է «Առէկսիմբանկի» աշխատակիցներից, ինչպես նաև Արթուր Ղարիբյանին, ով բավականին սերտ հարաբերությունների մեջ է վերը նշված բանկի աշխատակիցների հետ: Ապարդյուն; Քաղաքացին զանգահարում է Բաբաջանյանին, սակայն խոսակցությունը չի ստացվուն, ուստի` նա ասում է, թե դիմելու է իրավապահ մարմիններին: Սա լսելով՝ Բաբաջանյանը կոպտորեն պատասխանում է. «Ես Հայաստանում վաբշե պրոբլեմ չունեմ, ում ուզում ես՝ բողոքի»:

 

Ի դեպ` ինչպես նման դեպքերում է լինում, տան վաճառքի հետ կապված ոչ մի հրապայակային հայտարարություն չի եղել, և ուրեն` հարց է առաջանում` որտեղից է Արման Բաբաջանյանը տեղեկացել տան մասին: «Արման Բաբաջանյանը շատ լավ տեղյակ է, որ այդ գույքը իրեն չի պատկանում և գողացված է»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Սարգիս Պետրոսյանը:

 

Հիմա ամենակարևորի մասին: Խաբեության այս շղթայում ներգրավված են բանկի աշխատակիցներ Վիտալի Հարությունյանը, նրա մտերիմ ընկեր Արթուր Ղարիբյանը և «Առէկսիմբանկ»-ի իրավական վարչության պետ Պավել Մարտիրոսյանը: «Նույն Վիտալի Հարությունյանը ինձ ասել է, որ իր մեջքին կանգնած է Երևանի դատախազ Արթուր Դավթյանը: Հետո էլ ավելացրել է, որ ոչինչ չեմ կարող անել. սաղ իրանց ձեռն ա». սա ևս Սարգիս Պետրոսյանի հայտարարություններից է:

 

NewsBook-ին հաջողվեց ճշտել այս մութ պատմության առանձին դրվագներ, որոնք որոշակի լույս են սփռում իրողությունների վրա:

 

Մեր տեղեկություններով` Արթուր Ղարիբյանը և «Առէկսիմբանկ»-ի իրավական վարչության պետ Պավել Մարտիրոսյանը համակուրսեցիներ են: Իսկ Արթուր Ղարիբյանն աշխատել է ԱԱԾ-ում` որպես քննիչ: Արթուրն այս պատմության մեջ պատահական գնորդ չէ. առքուվաճառքի «օպերացիան» իրականացվել է`ի սկզբանե նպատակ հետապնդելով և գումար աշխատել, և ծառայություն մատուցել այն մարդուն, ով հիմա զբաղեցնում է Նորքի առանձնատունը. խոսքն, ինչպես հասկացաք, Արման Բաբաջանյանի մասին է: Վերջինս ի դեպ` առանձնատունը գնելուց հետո, բավականին մեծ գումարներ է ծախսել այն հիմնովին վերանորոգելու համար:

 

Շարունակությունն` այստեղ: