Ճապոնիայի Կյուսյու հարավային կղզում նոյեմբերի 26-ին սկսվել Է երկրի խոշորագույն գործող հրաբխի՝ Ասոյի ժայթքումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական օդերեւութաբանական վարչությանը, հրաբխի խառնարաններից մեկի վրա շիկացած մոխրի սյունը հասել Է ավելի քան մեկ կիլոմետր բարձրության:

 

Հրաբխի հարակից տարածքից շտապ կարգով տարհանում են մեծաթիվ զբոսաշրջիկներին, մարդկանց հանձնարարված Է դրանից հեռում մնալ առնվազն մեկ կիլոմետրով: Ասոյի շրջակայքը ցնցում են թույլ երկրաշարժերը, իսկ մոխրաթափ Է նկատվել ժայթքման վայրից 30 կմ հեռավորության վրա:

 

Ասոն աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկն Է, դրա բարձրությունը 1592 մետր Է:

 

Հոկտեմբերին Ճապոնիայի կենտրոնական մասում տեղի Է ունեցել շատ ավելի համեստ հրաբխի՝ Օնտակեի ժայթքումը: Այն ժամանակ շիկացած քարերի ռմբակոծման եւ թունավոր գազերի արտանետման հետեւանքով զոհվեց ավելի քան 60 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: