Աթենքում այսօր skai tv հեռուստաալիքի շենքի մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է Reuters-ը:
Ինքնաշեն սարքը պայթել է գիշերը` 02:35-ին, վնասվել են շենքի առաջին ու երկրորդ հարկերը, բարեբախտաբար, զոհեր չկան:
Մինչ այս՝ ռումբերի տեղադրման մասին անանուն հաղորդագրություններ են ստացել տեղական երկու տեղեկատվական գործակալություններ: Ոստիկանությունը տարհանել է աշխատակիցներին: Հետաքննություն է իրականացվում:
Նշենք, որ SKAI-ն հունական խոշորագույն հեռուստակայաններից մեկն է և մեդիախմբի մաս է, որի մեջ են մտնում նաեւ ռադիոկայանը եւ հայտնի Kathimerini պարբերականի խմբագրությունը: