Ապրիլի լույս 10-ի գիշերը պայթյուն է որոտացել Աթենքում Հունաստանի Բանկի շենքի առջեւ, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Նախնական տվյալներով՝ պայթյունը աննշան վնասներ է պատճառել շենքին, զոհվածների եւ տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել:
Պայթյունից առաջ առանձին լրատվամիջոցներ անանուն հեռախոսազանգեր էին ստացել այն մասին, որ պայթյուն է պլանավորված, ընդ որում՝ պայթեցվելու է մոտակայքում կայանված ավտոմեքենան, որը հանդերձված է պայթանյութով, նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Ներկայում պատահարի վայրը շրջապատված է ոստիկանության կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: