Գվատեմալայում սկսվել է երկրի արևմտյան մասում գտնվող Ֆուեգո հրաբխի ժայթքումը: Հրաբխի արտանետած մոխրի սյունը հասել է ծովի մակերևույթից 4,8 կիլոմետր բարձրության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սեյսմոլոգիայի ազգային ինստիտուտի հաղորդագրության մեջ:
Իշխանությունները նշում են, որ առայժմ անհրաժեշտություն չկա բնակիչներին տարհանելու հրաբխի մերձակայքում գտնվող խոցելի շրջաններից: Այդուհանդերձ, տարերային աղետների հետևանքների կանխման ջանքերը կոորդինացնող ծառայությունը տագնապի «դեղին» (միջին) մակարդակ է հայտարարել: Երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությանը հանձնարարվել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել և ստեղծված իրադրությունը հաշվի առնել օդային երթևեկությունը կազմակերպելիս:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, 3,7 կիլոմետր բարձրությամբ Ֆուեգոն կենտրոնամերիկյան հանրապետության տարածքում գտնվող ամենաակտիվ հրաբուխներից մեկն է: Այս տարվա ընթացքում այն ժայթել է արդեն մի քանի անգամ: