Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան ԱՄՆ-ի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ' ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը ՀՕՄ-ը համարել է Սփյուռքի ամենակայացած կառույցներից մեկը' կարեւորելով նրա գործունեությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Բակո Սահակյանը նշել է, որ կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքները հայրենասիրության լավագույն դրսեւորումներից են եւ ակներեւ ազդեցություն ունեն մեր հանրապետության կյանքում: Նախագահ Սահակյանը նաեւ պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:
Նախագահին ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: