Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում մասնակցել է Artsakh Roots Investment կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած լիբանանահայ գործարար շրջանակների հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետության զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել ԱՌԻ կազմակերպությանն:
Նախագահը նշել է մեր երկրի զարգացման գործում լիբանանահայ գործարար ներուժի ներգրավվածության պահանջված լինելը' համոզմունք հայտնելով, որ այն հետեւողականորեն կընդլայնվի: