Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ համագործակցության ընթացիկ տարվա պլանի համաձայն, նոյեմբերի 26-ից 28-ը ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունում և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում համատեղ աշխատանքն է սկսել ՌԴ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման շտաբից ժամանած փորձագետների խումբը:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկկողմ հանդիպումներին մասնակցում է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի գրասենյակը: