Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կառավարության մշտական շեշտադրումներն են տնտեսվարողների գործունեության խթանման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը:

 

«Կարևոր է ամեն կերպ խթանել հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսավարողի գործունեությանը տարբեր տեսակի միջամտությունները նվազեցնելու տեսակետից: Պետությունը պետք է արդյունավետ միջամտի, այլ ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության ու ավելորդ հոգսերի մեջ ներքաշի մեր տնտեսվարողին»,- ասաց Աբրահամյանը՝ հանձնարարելով. «Սահմանափակել յուրաքանչյուր օրացույցային տարում Հայաստանի հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները մեկ անգամով՝ մեկից ավելի անգամով ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում և միայն վարչապետի թույլտվությամբ»: