Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի» նախագիծը: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ քննարկմանը ներկա էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության, Գեղարքունիքի մարզի կրթության ոլորտի, երիտարսարդության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ ակտիվ երիտասարդներ:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության ներկայացուցիչ Արմինե Պետրոսյանն անդրադարձավ երիտասարդության դերին, երիտասարդական հարցերի ոլորտում պետական քաղաքականության նպատակին եւ խնդիրներին, գործողության ժամկետներին, հիմնական սկզբունքներին եւ ուղղություններին, մեր երկրում հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության խթանմանն ու երիտասարդության զբաղվածության եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակմանը:
Բանախոսն ամբողջությամբ ընթերցեց «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի» նախագիծը, որի շուրջ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանի, ինչպես նաեւ մյուս մասնակիցների կողմից հայեցակարգի ձեւակերպումների ու մտքի հստակ շարադրանքի շուրջ եղան առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն իրավասու մարմնի կողմից՝ օրենքն ընդունման ներկայացնվելուց առաջ:
Խոսրով Խլղաթյան