Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հնարավոր է կարիերան շարունակի Լոնդոնի «Չելսիում»: Այս մասին հայտնել է արգենտինական DirecTV հեռուստաալիքի լրագրող Ֆաբին Գոդոյը:
«Եթե «Բարսելոնան» այս մրցաշրջանում տիտղոս չնվաճի, ապա Մեսսին կտեղափոխվի «Չելսի»: Նա արդեն սովորում է անգլերեն: Մոուրինյուն դրական է արձագանքել, երբ նրան հայտնել են Մեսսիի հնարավոր տրանսֆերի մասին»,- նշել է լրագրողը:
Տեղափոխության ևս մեկ պատճառ կարող է լինել 27-ամյա ֆուտբոլիստի՝ այլ առաջնությունում ուժերը փորձելու ցանկությունը:
Տրանսֆերի ֆինանսական մասի հարցում լոնդոնցիներին կարող է օժանդակել հովանավոր Adidas ընկերությունը: