Ադրբեջանցի զինված ուժերի ներկայացուցիչները զորավարժությունների կմասնակցեն Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացում է ադրբեջանական Trend.az գործակալությունը:

 

Դեկտեմբերի 1-5-ը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ադրբեջանցի զինծառայողները նախ կմասնակցեն սպայական վերապատրաստման դասընթացներին: Այստեղ նրանց կսովորեցնեն, թե ինչպես ձեռնարկել գործողություններ ճգնաժամային իրադարձությունների ժամանակ:

 

Այնուհետև արդեն դեկտեմբերի 26-ին Կոնիայում ադրբեջանցի զինծառայողներին կնախապատրաստեն պաշտպանվել քիմիական, կենսաբանական և միջուկային զենքերից: