Աշխարհը անվտանգության նոր համակարգի կառուցման կարիք ունի. հետպատերազմյան կառույցները, ինչպես եվրոպական, այնպես էլ համաշխարհային, այլեւս արդյունավետ չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Անվտանգության նոր համակարգն ուղղված կլինի ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի, այլ կպաշտպանի իր տարածքը, բացարձակապես անթույլատրելի կդարձնի սահմանների խախտումն ու ագրեսիան, կունենա խաղաղության պահպանման արդյունավետ մեխանիզմներ»,- նշել է Պորոշենկոն:
Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է մասնակցել նման համակարգի ստեղծմանը:
Միեւնույն ժամանակ, նախագահի խոսքով, նԱՏՕ-ն կարող է ապահովել դաշինքի անդամների անվտանգությունը: Մեկնաբանելով Ուկրաինայի կողմից այդ կազմակերպությանն անդամակցության հայտ ներկայացնելու հնարավորությունը՝ Պորոշենկոն նշել է, որ հարցը դիմում ներկայացնելը չէ, այլ այն, որ երկիրը բարեփոխման կարիք ունի: «Հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի երկիրը, քաղաքացիների եկամուտների եւ համախառն ներքին արդյունքի մակարդակը, պաշտպանական համալիրում ներդրումների մակարդակը եւ զինված ուժերի մակարդակը համապատասխանեն այն չափանիշներին, որոնք սահմանված են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ ցանկացող պետությունների համար»,- ասել է նա:
Պետության ղեկավարն այն կարծիքին է, որ վերջին չորս տարիները ցույց տվեցին, որ արտաբլոկային մոդելը սխալ է Ուկրաինայի համար, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը: