Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը դեկտեմբերի 1-ին Եվրախորհրդի նախագահի պաշտոնում փոխարինում Է Բելգիայի նախկին վարչապետ Հերման վան Ռոմպյոյին, որն այդ պաշտոնում հինգ տարի Է նվիրել Եվրամիության անդամ երկրների միջեւ փոխհամաձայնության հաստատմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

 

Տուսկը կդառնա Եվրոպայի պատմության մեջ Եվրախորհրդի՝ Եվրամիության այն ինստիտուտի երկրորդ մշտական ղեկավարը, որը միավորում Է անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին եւ ընդունում Է առավել կարեւոր ռազմավարական որոշումները: Վան Ռոմպյոյն այս պաշտոնն ստանձնել Էր 2009 թվականի վերջին՝ այն բանից անմիջապես հետո, երբ այն ստեղծվեց Լիսաբոնի պայմանագրով, իսկ 2012 թվականի մարտին վերընտրվել Էր հաջորդ 2,5 տարվա համար:

 

Փորձագետները համակարծիք են, որ նոր նախագահի համար առաջին մարտահրավերը կլինի Եվրոպայի տնտեսության վերականգնումը: Տուսկը՝ որպես Եվրախորհրդի նախագահ, կղեկավարի նաեւ եվրոգոտու գագաթնաժողովները, որի մեջ իր երկիրը չի մտնում:

 

Արտաքին քաղաքականության բնագավառում Տուսկի համար գլխավոր մարտահրավերը կդառնան, ամենից առաջ, ուկրաինական ճգնաժամը եւ Եվրամիության ապագա հարաբերությունները Ռուսաստանի հետ: Անցյալ շաբաթ Լեհաստանի նախկին վարչապետը հստակորեն նշել Է իր դիրքորոշումը Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում՝ Ռուսաստանը համարելով ոչ թե ռազմավարական գործընկեր, այլ «ռազմավարական հիմնախնդիր», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: