Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հարցն արտահերթ կարգով օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: Այս պահին ձևաթղթի տակ դրված է երեք պատգամավորի ստորագրություն: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը ցանկացավ բոլորին տեղյակ պահել, որ ձևաթղթի մարման ժամկետը լրանում է ժամը 13:00-ին:
«Ովքեր պաշտպանում են Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գաղափարը, կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը: Ասեմ նաև, որ որոշման նախագիծը սպառիչ և համապարփակ չեմ համարում, պատրաստ եմ քննարկել որոշման նախագծի բովադակության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկներ»,- ասաց Փաշինյանը: