Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Այնտրախտից» կրած պարտությունից հետո, նշել է.
«Չեմ հեռանա, քանի դեռ ինձ մոտ չեն եկել և ասել՝ ունենք մարդ, ով քեզանից լավ կկատարի այս աշխատանքը: Շատ էինք ցանկանում բարելավել մեր դիրքերը, սակայն չստացվեց: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ: Արագ բաց թողած գոլը հարված էր մեզ համար: Այժմ լուրջ խնդրի ենք բախվել»,- Կլոպի խոսքը մեջբերում է Reuters-ը: