Ռուսաստանցիների մեկ երրորդն (31 տոկոսը) այն կարծիքին Է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ սառը պատերազմը կվերսկսվի, իսկ եւս մեկ քառորդը (25 տոկոսը) մտածում Է, որ այն արդեն ընթանում Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ԿՈւՀԿ) հետազոտությունը: Իրադարձությունների նման զարգացումը քիչ հավանական կամ անհավանական Է համարում հարցման մասնակիցների 35 տոկոսը:

 

Սոցիոլոգները նշում են, որ հասարակության մեջ սառը պատերազմի սկսվելու սպասումները կտրուկ աճել են վերջին ժամանակներս: Այսպես կոչված «սառը պատերազմի ինդեքսը», որը սոցիոլոգները հաշվարկում են՝ որոշակի միավորներ տալով դրա հավանականության վերաբերյալ հարցի պատասխանի զանազան տարբերակներին, նոյեմբերին ավելացել Է մինչեւ 70 միավոր: Մարտին այն կազմում Էր 36 միավոր, իսկ 2013 թվականի փետրվարին՝ մինուս 10:

 

Հարցվածների 23 տոկոսը հնարավոր սառը պատերազմի պատճառը համարում Է այն, որ դա սանձազերծում են Ամերիկան ու Եվրոպան: Հարցվածների 15 տոկոսն այն կարծիքին Է, որ իրադարձություններն իրենք են դրան տանում, իսկ 12 տոկոսը վստահ Է, որ դրանում մեղավոր են պատժամիջոցները:

 

ՀԿՈՒՀԿ-ի հարցմանը նոյեմբերի 22-23-ին 1600 մարդ Է մասնակցել ՌԴ-ի 46 սուբյեկտներում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: