Թալինի, Մարալիկի, Արթիկի, Արագածի, Թումանյանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղ- տեղ մերկասառույց է:
Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, ինչպես նաև մրրիկ է Ապարանի տարածաշրջանում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: