Թալինում, Մարալիկում, Արթիկում, Ախուրյանում, Ապարանում, Արագածում, Աբովյանում և Հրազդանում փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, սաստիկ բուք է Արագածի տարածաշրջանում:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: