Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ճամբարակում, Մասիսում, Արտաշատում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Լաչինում և Վարդենյաց լեռնանցքում մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Արտաշավանի, Արթիկի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է:

 

Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է : Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: