Հայաստանում փետրվարի 1-ի ժամը 18.00-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Շիրակի մարզի Այգաբաց-Ախուրյան-Բասեն, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, բուքը շարունակվում է Գյումրի – Աշոցք, Գյումրի - Ջաջուռ լեռնանցքում և Աշոցքի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արթիկի տարածաշրջանում:
Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի և Լաչինի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միաժամանակ, ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-25-րդ, 37-39-րդ կմ-ին ևս առկա է բուք:
Սյունիքի մարզում, Գորիս-Կապան և Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդների երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: