Հազարավոր բողոքավորներ են դուրս եկել Մեխիկոյի փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի հրաժարականը, որը նշում Է այդ պաշտոնն ստանձնելու երկրորդ տարեդարձը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ցուցարարները երկրի ղեկավարությանը մեղադրում են անգործության եւ այս տարվա սեպտեմբրեին Իգուալա քաղաքում 43 ուսանողների առեւանգման ու սպանության հետաքննությունը ձգձգելու մեջ:
Շատերին դուր չի եկել այն, որ նախագահը միայն այս շաբաթ Է պատրաստվում այցելել երկրի հարավում գտնվող այդ քաղաք:
Բողոքի համանման ակցիաներ են անցկացվել Մեքսիկայի նաեւ այլ քաղաքներում:
Կրթության ոլորտի բարեփոխման դեմ բողոքի ակցիաների 43 ակտիվ մասնակիցներ սեպտեմբերի 26-ին անհետ կորել են ոստիկանության հետ բախումներից հետո:
Հետաքննության վարկածով՝ ուսանողներին առեւանգել Է ոստիկանությունը՝ ավելի ուշ նրանց հանձնելով կոռումպացված քաղաքական գործիչների ու չինովնիկների հետ կապված տեղական ելուզակախմբերի պարագլուխներին: